Գեներալ Սեյրանին զայրացրել է, որ գյուղացիներին օգնելու հարցում սայլը տեղից չի շարժվում. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:18 07/07/2017
Հայաստան

Գեներալ Սեյրանին զայրացրել է, որ գյուղացիներին օգնելու հարցում սայլը տեղից չի շարժվում. «Հրապարակ»

ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը երեկ խիստ նյարդային էր, քայլում էր ԱԺ միջանցքներում և բարձրաձայն հայհոյում։ Դահլիճում նա բուռն զրույցի էր բռնվել վարչապետի հետ։ Հետո, դուրս գալով դահլիճից, պարզաբանեց, թե ոռոգման ջրի հետ կապված էին խոսում։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Իրականում, ասում են, Արմավիրի մարզի գյուղապետերն օրերս հանդիպել են նրա հետ և խնդրել կարկուտից տուժած գյուղացիներին օգնություն ցուցաբերելու հարցում սատարել։ Դեռ շաբաթներ առաջ, երբ Կ․ Կարապետյանը խորհրդարան էր բերել կառավարության ծրագիրը, Սարոյանը ելույթ ունեցավ և հորդորեց օգնել գյուղացիներին։

«Գյուղնախարարն էլ է տեղյակ էդ մասին՝ ինչքան ինֆարկտ եղավ, գյուղնախարարն է պատասխան տալու»,- հոխորտացել էր նա։

Պարզվում է՝ սայլը տեղից չի շարժվել, ինչից էլ գեներալը զայրացել էր։

Placeholder
Գեներալ Սեյրանին զայրացրել է, որ գյուղացիներին օգնելու հարցում սայլը տեղից չի շարժվում. «Հրապարակ»