Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյան. Եթե ընդդիմությունը չմասնակցեր քվեարկությանը, հաշվետվությունը չէր ընդունվի
Քվեարկության՝ 53 կողմ, 22 դեմ, 1 ձեռնպահ արդյունքներով քիչ առաջ ԱԺ-ում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:
«Ելք» խմբակցությունը դեմ քվերակեց հաշվետվությանը:
«Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ ընդդիմությունը չքվեարկեր, քանի որ խորհրդարանական մեծամասնության ձայները բավարար չեն, որ հաշվետվությունը հաստատվի: Մենք դեմ ենք, որպեսզի կատարողականը չհաստատվի, առաջարկում ենք չմասնակցել քվեարկությանը: Այս պահին ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորները բավարար չեն կատարողականը հաստատելու համար»,-ասաց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Ծառուկյան» դաշինքից Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ իրենք խմբակցությունում քննարկել են, բնականաբար դեմ են, հիմնավորումները ներկայացրել են, բայց այս պահին չքվեարկելու մեջ որևէ հիմքեր չեն տեսնում:
Քվեարկությունից հետո Փաշինյանը հայտարարեց՝ իրենց հաշվարկը ճիշտ էր, եթե ընդդիմությունը չքվեարկեր, հաշվետվությունը չէր հաստատվի: