Հայ դիմորդների թիվը վրացական բուհեր կրկնապատկվել է
Կրթություն, գիտություն
09:47 07/07/2017
Տարածաշրջան

Հայ դիմորդների թիվը վրացական բուհեր կրկնապատկվել է

Ախալքալաքի շրջանից վրացական բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող դիմորդների թիվը կրկնապատկվել է: 

jnews.ge-ի հաղորդմամբ, 2016-2017 ուսումնական տարում Ախալքալաքի շրջանում (67 դպրոց) դպրոցին հրաժեշտ է տվել 827 շրջանավարտ, որոնցից 447 գրանցվել է որպես դիմորդ վրացական բուհեր ընդունվելու նպատակով:

Տարեցտարի ավելանում է վրացական բուհեր դիմոդների քանակը: Անցած տարի Ախալքալաքի շրջանից Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալու համար գրանցվել էին 202 դիմորդ: 

 

Placeholder