Երկրորդ փուլի ժամանակ քննություն հանձնողների ամենամեծ թիվը եղել է «Մաթեմատիկա» առարկայից
Կրթություն, գիտություն
16:25 07/07/2017
Հայաստան

Երկրորդ փուլի ժամանակ քննություն հանձնողների ամենամեծ թիվը եղել է «Մաթեմատիկա» առարկայից

Հանրապետությունում ընթանում է ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլը։  Այսօր լրացուցիչ փուլով դիմորդները քննություն են հանձնում «Մաթեմատիա» առարկայից։ Այն, ի դեպ, ամենաշատ հայտ ունեցող առարկան է այս փուլի համար՝ 371:

Մինչ այս դիմորդները քննություն են հանձնել «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Ֆիզիկա», «Օտար լեզուներ», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից։

ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնից Panorama.am-ին հայտնեցին, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննություն է հանձնել 323 դիմորդ, միջին միավորը կազմել է 9.9, 20 ստացել է մեկ դիմորդ, անբավարար՝ 38,4:
43 դիմորդ մասնակցել է «Ռուսաց լեզվի» միասնականի երկրորդ փուլին, միջին միավորը կամզել է 9.1, 20 ստացող չի եղել, անբավարար է ստացել 44, 2 տոկոսը:

«Ֆիզիկա» առարկայից քննություն է հանձնել 144 դիմորդ,  որոնցից  53.5 տոկոսը անբավարար են ստացել, 20 հավաքել է երեք հոգի, իսկ միջին միավորը եղել է 8.8։

142 մասնակից եղել է «Կենսաբանության» քննությանը, որոնցից երեք հոգի հավաքել է 20 միավոր։ Առաջկայի միջին միավորը կազմել 10.5, անբավարար է ստացել 34.5 տոկոսը։

«Աշխարհագրությանը»  մասնակցել է 17 դիմորդ, որոնց 35.3 տոկոսը անբավարար է ստացել, 20 միավոր հավաքող նույնպես չի եղել,  միջին միավորը՝ 8.8։

Երկրորդ փուլով անգրելեն լեզվից քննություն է հանձնել 266 դիմորդ, միջին միավորը եղել է 11.9,  անբավարար է ստացել դիմորդների  22.9 տոկոսը, 20 ստացողները  եղել են 12 հոգի։

ԳԹԿ-ից տեղեկացանք նաև, որ այս փուլում «Համաշխարհային պատմություն» առարկայից քննություն է հանձնել 2 դիմորդ, գերմաներեն լեզվից՝ 6, իսպաներենից` 2, ֆրանսերենից, իտալերենից 1-ական:

Վաղը «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներով կավարտվեն միասնական քննությունները։

 

Placeholder