Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Տնտեսություն
16:36 07/07/2017
Հայաստան

Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքները հաջողությամբ ավարտելուց հետո այսօր՝ հուլիսի 7-ի առավոտյան, նախատեսված ժամկետից երկու օր շուտ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը,- այս մասին հայտնում է էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժինը։

Աղնյուրը հիշեցնում է, որ մայիսի 10-ին ՀԱԷԿ-ը դուրս բերվեց էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։

Պլանային աշխատանքներին զուգահեռ շարունակվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումները։
Նշենք, որ սահմանված ժամանակացույցի համաձայն, ատոմակայանը նախատեսված էր ցանցին միացնել հուլիսի 9-ին։


 

Placeholder
Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը