Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլին
Սպորտ
19:26 06/07/2017
Հայաստան

Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլին

Հուլիսի 6-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ 2017-ի Գրան Պրիի երրորդ փուլը (18 մասնակից, 9 տուր, շվեյցարական մրցակարգ): Մրցաշարին կմասնակցի հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

ՀԱՕԿ լրատվականը հայտնում է, որ մրցաշարում հանդես են գալիս գրոսմայստերներ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Ալեքսանդր Գիրշչուկը, Պյոտր Սվիդլերը, Յան Նեպոմնյաշչին (բոլորը` ՌԴ), Պավել Էյլանովը (Ուկրաինա) և ուրիշներ:

Placeholder
Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլին