ԳՆ. Մթերվել է շուրջ 2267 տոննա պտուղ-բանջարեղեն
Տնտեսություն
16:51 07/07/2017
Հայաստան

ԳՆ. Մթերվել է շուրջ 2267 տոննա պտուղ-բանջարեղեն

Հուլիսի 7-ի դրությամբ հանրապետությունում ագրովերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 2267 տոննա պտուղ-բանջարեղեն, այդ թվում՝ 1562 տոննա պտուղ և 705 տոննա բանջարեղեն, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1696 տոննայի դիմաց: 

Նման տվյալներ է հրապարակել գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժիը:

Ընթացիկ տարվա պտուղ-բանջարեղենի մթերումների գործընթացում այսօրվա դրությամբ ներգրավված են ավելի քան 25 ընկերություններ, որոնց քանակը հետագայում կավելանա:

Placeholder
ԳՆ. Մթերվել է շուրջ 2267 տոննա պտուղ-բանջարեղեն