Արմեն Աշոտյանը չի բացառում մի շարք դեսպանների փոփոխությունը. «168 ժամ»
Օրվա մամուլ
09:13 08/07/2017
Հայաստան

Արմեն Աշոտյանը չի բացառում մի շարք դեսպանների փոփոխությունը. «168 ժամ»

«Կան դեսպաններ, որոնց պաշտոնավարման ժամկետները լրացել են:  Դիվանագիտական ծառայության մասին օրենքը  բավականին առանձգական է  ժամկետների հարցում:  Որպես կանոն՝  ժամկետը ֆիքսված է,  բայց երկարացման հետ կապված հնարավորություններ կան»,- «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է  ԱԺ արտաքին հարաբերությունների  մշտական հանձնաժողովի նախագահ  Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով  տարածված  տեղեկությունները, որ ՀՀ իշխանությունները դժգոհ են  դեսպանների աշխատանքից, և  փոփոխություններ են սպասվում:

Նա չի բացառել դեսպանների փոփոխությունը, քանի որ շատ երկրներում գործող դեսպանների պաշտոնավարման կամ  դիվանագիտական ծառայության ժամկետն  ավարտվում է:  Դեսպանների աշխատանքից դժգոհության կապակցությամբ Ա» Աշոտյանը նշել  է, որ  ընդհանրական գնահատական տալ չի կարելի. «Պետք է նայել երկիր առ երկիր,  առկա մարտահրավերները, խնդիրները,  հատկացված ռեսուրսները,  դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի ծավալը,  որակը, ինչպիսի արդյունքներ են գրանցվել,  հատկապես Հայաստանի համար  գերակա անվտանգային,  արտաքին քաղաքական,  ԼՂ հարցերում, այդ թվում հայ-թուրքական  հարաբերությունների համատեքստում:  Սխալ է ընդհանրական գնահատականներ տալ, նույնն է, ինչ հիվանդանոցում  հիվանդների ընդհարական միջին ջերմաստիճան չափելը»:

Placeholder
Արմեն Աշոտյանը չի բացառում մի շարք դեսպանների փոփոխությունը. «168 ժամ»