Աշնանը կացկացվի հայ-բելառուսական միջկառավարական նիստ
Տնտեսություն
11:42 08/07/2017
Հայաստան

Աշնանը կացկացվի հայ-բելառուսական միջկառավարական նիստ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազուրուկը նախօրեին հանդիպմանը քննարկել են քննարկել են հայ-բելառուսական առևտրաշրջանառությունը մեծացնելուն առնչվող հարցեր։

Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեսպանն ընդգծել է, որ կա աճի միտում, և բելառուսական կողմը պատրաստակամ է՝ խթանելու առևտրաշրջանառությունը բոլոր արդոյւնավետ միջոցներով։ Նախարարը և դեսպանը մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական միության ներսում  ներմուծման փոխարինման քաղաքականության իրականացման վերաբերյալ։

Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազուրուկը ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև հայ-բելառուսական միջկառավարական նիստի կազմակերպման հարցերին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն անցկացնել 2017 աշնան թ․ սկզբին։ Քննարկվել է այս համատեքստում գործարար շրջանակների ներգրավվածությունը։ Սուրեն Կարայանն ընդգծել է, որ չափազանց կարևոր են երկու երկրների գործարարների շփումը և համագործակցությունը, անհրաժեշտ փորձի փոխանակումը։ 
 

Placeholder
Աշնանը կացկացվի հայ-բելառուսական միջկառավարական նիստ