«Морской узел 2017»-ում Էդգար Գյանջումյանի «Սիրո թևեր» երգը լավագույնն է ճանաչվել
Մշակույթ
09:58 08/07/2017
Հայաստան

«Морской узел 2017»-ում Էդգար Գյանջումյանի «Սիրո թևեր» երգը լավագույնն է ճանաչվել

Ռուսաստանի Նովոռոսիսկ քաղաքում ավարտվել է «Морской узел 2017» ամենամյա երաժշտական 16-րդ մրցույթը, որին մասնակցել է նաև հայազգի երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, ով զբաղեցրել է պատվավոր առաջին հորիզոնականը։

ՀՀ կոմպոզիտորների միության հաղորդմամբ, Սյուզաննա Մելքոնյանը եզրափակիչ փուլում կատարել է կոմպոզիտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանի «Սիրո թևեր» երգը, որը բարձր է գնահատվել մրցույթի ժյուրիի կողմից ու արժանացել «Լավագույն երգ ծովի մասին» անվանակարգում հաղթողի կոչմանը։

«Սիրո թևեր» երգը գրվել է դեռ 2002 թվականին ու կատարվել բազամթիվ արտիստների կողմից:

«Իսկապես, շատ հաճելի է, երբ քո երգը, որը գրվել է 15 տարի առաջ, շարունակում է հնչել, սիրվել և միջազգային հարթակում արժանանալ գնահատականի։ Շատ հաճելի զգացողություններ են»,- ասել է Է.  Գյանջումյանը: 

Placeholder
«Морской узел 2017»-ում Էդգար Գյանջումյանի «Սիրո թևեր» երգը լավագույնն է ճանաչվել