Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախում միակ խնդիրը, որը ծխախոտագործները բարձրացնում են՝ աշխատուժի հարցն է
«Ծխախոտագործությունը վերջին տարիներին Արցախում բավականին զարգացել է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա հրապարակել է նաև լուսանկարներ, որտեղ երևում է երկրի ղեկավարը, վարչապետը հանդիպում են ֆերմերների հետ:
«Միայն Արցախի Մարտունու շրջանում 123 հեկտար թութունի ցանքատարածություններ կա, որից մոտ 70 հեկտարը՝ կաթիլային ոռոգման համակարգով. ջրի նվազագույն խնայողությունը՝ 5 անգամ:
Միայն վերջին 1 տարվա ընթացքում կաթիլային ճանապարհով ոռոգվող թութունի ցանքատարածություններն ավելացել են 2 անգամ:
Ի դեպ, թութունի 1 հեկտար ցանքատարածության վրա 10 մարդ է աշխատում: Միակ խնդիրը, որը ծխախոտագործները բարձրացնում են՝ աշխատուժի հարցն է»,-գրել է Տ. Աբրահամյանը:



