Մահացել է դերասանուհի Իզաբել Սադոյանը
Մշակույթ
18:28 10/07/2017
Աշխարհ

Մահացել է դերասանուհի Իզաբել Սադոյանը

89 տարեկանում մահացել է դերասանուհի Իզաբել Սադոյանը, ով հայ հանդիսատեսին առավել հայտնի է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմից. նա հանդես է եկել Աննայի դերում: Այս մասին գրում է  Nouvelle d'Armenie-ն:

Իզաբել Սադոյանը  Հայոց ցեղասպանությունը վերապրածների դուստր էր:

Իզաբել Սադոյանը խաղացել է ավելի քան 50 ֆիլմում, 25 ներկայացումում: Վերջին անգամ դերասանուհին բեմ էր բարձրացել 2016 թվականի դեկտեմբերին՝ Փարիզի Théâtre de l'Oeuvre–ում՝ հանդես գալով  «Թռիչքից առաջ» ներկայացման մեջ:

Placeholder
Մահացել է դերասանուհի Իզաբել Սադոյանը