Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է
Տնտեսություն
10:12 10/07/2017
Հայաստան

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է

2017 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3 239.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.6%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ԱՎԾ-ի՝  հունվար-մայիսին ՋԷԿ-երի արտադրության ծավալն էլ ավելացել է 39%-ով և կազմել 1 165.9  մլն կՎտ ժամ, ջերմային էներգիայինը՝ 64.2%-ով՝  կազմելով 51.3 հազար հեգաջոուլ, իսկ հողմային էլեկտրակայաններինը՝ 22.2%-ով՝ կազմելով 1.1 հազար կՎտ ժամ:

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ նվազել են 5.9%-ով՝  կազմելով 933 հազար կՎտ ժամ։

Այս տարվա հունվար-մայիսին  Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 1 139.3  մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10%-ով:
 

Placeholder
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է