Հենրիխ Մխիթարյանին լուսանկարել են Ջիբրիլ Սիսեի նախկին կնոջ հետ
Աշխարհում
13:00 10/07/2017
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանին լուսանկարել են Ջիբրիլ Սիսեի նախկին կնոջ հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթր Յունայթեդ» անգլիական ակումբի 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին լրագրողները լուսանկարել են «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ  Ջիբրիլ Սիսեի նախկին կնոջ՝ Ջուդ Սիսեի հետ:

Daily Star-ը գրում է, որ մինչ քաղաքի կենտրոնում զբոսնելը նրանք ընթրել են իտալական Սան Կառլո Չիկետի անունով ռեստորանում:

Աղբյուրը հիշեցնում է, որ  Ջուդ Սիսեն Ջիբրիլի հետ ամուսնացել է  2005-ին, նրանից երեք որդի ունի: Ամուսնալուծվել են հինգ տարի առաջ: Հիմա նա սեփական բիզնես ունի: Նկարահանվել է փաստավավերագրական ֆիլմում, որը պատմում է իր մասին՝ որպես միայնական մայր:









Placeholder
Հենրիխ Մխիթարյանին լուսանկարել են Ջիբրիլ Սիսեի նախկին կնոջ հետ