Գևորգ Կոստանյանն ու Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի թեկնածու. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:12 11/07/2017
Հայաստան

Գևորգ Կոստանյանն ու Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի թեկնածու. «Հրապարակ»

Սահմանադրական դատարանի նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում՝ 21 տարի այս աթոռն զբաղեցրած Գագիկ Հարությունյանը 2018-ի մարտին պետք է հրաժեշտ տա պաշտոնին, քանի որ դառնում է 70 տարեկան։ Թեկնածուներից է Հրայր Թովմասյանը. գրել է «Հրապարակ»-ը:

«Խոսք է գնում նաև նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասին, ում 40-ամյակը կլրանա այս հոկտեմբերին և նոր Սահմանադրությամբ կբավարարի պահանջվող տարիքային շեմը։ Նոր Սահմանադրությամբ՝ ՍԴ անդամ դառնալու համար թեկնածուն ոչ միայն պետք է 40 տարին բոլորած լինի, այլև մասնագիտական աշխատանքի 15 տարվա փորձ ունենա: Կոստանյանի աշխատանքային կենսագրությունը սկսվում է 1995-ից։ Նա իր նշանակման մասին հարցին ի պատասխան երեկ ասել է, որ «լուրեր» չի մեկնաբանում»,-հավելել է թերթը։

Placeholder
Գևորգ Կոստանյանն ու Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի թեկնածու. «Հրապարակ»