«Իգլա»-ի  քրգործի նյութերն  ուղարկվել է  հսկողություն իրականացնող  դատախազին. ՀԺ
Օրվա մամուլ
09:32 11/07/2017

«Իգլա»-ի քրգործի նյութերն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին. ՀԺ

«Իգլա» տեսակի զենիթահրթիռային  համալիր  տեղափոխելու  փաստի առթիվ  հարուցված քրեական  գործի նյութերն  ուղարկվել է  հսկողություն իրականացնող  դատախազին՝  մեղադրական եզրակացությունը հաստատելու և  գործը դատարան ուղարկելու համար:

Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է  Սամվել Բաբայանի պաշտպան  Ավետիս Քալաշյանը՝ հավելելով, որ  պաշտպանական կողմն արդեն ծանոթացել է  քրեական գործի նյութերին:  Վերջինս, սակայն, պաշտոնական տակտիկայից ելնելով,  քրեական գործի վերաբերյալ հարցերին  չի ցանկանում պատասխանել:  Այս գործով նախաքննություն ավարտ է հայտարարվել  հունիսի 16-ին:

Թերթի հիշեցմամբ՝ Սամվել Բաբայանը մեղադրվում է փողերի լվացման և ՀՀ քրեական օրենսգրքի  235 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք,  ռազմամթերք ձեռք բերելը,  կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Placeholder
«Իգլա»-ի քրգործի նյութերն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին. ՀԺ