Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին արեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիում
Սպորտ
11:11 11/07/2017

Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին արեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիում

ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի հինգերորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերի հետ: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, սա Արոնյանի երրորդ անընդմեջ ոչ-ոքին էր և չորրորդը` մրցաշարում:

Հինգ տուրից հետո 3.5-ական միավորով առաջատարներ են Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ) և Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան): Արոնյանը 3 միավորով բաժանում է 3-ից 6-րդ տեղերը:

Հուլիսի 12-ին Արոնյանը սպիտակներով կխաղա Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնայի հետ:

Placeholder
Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին արեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիում