Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սիրիայում 2011 թվականից շարունակվող ռազմական հակամարտությունը հանգեցրել է նրան, որ երկրի տնտեսության փաստացի և ակնկալով աճի (ՀՆԱ-ի կանխորոշված աճը) միջև տարբերությունը կազմել է 226 միլիարդ դոլար: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նշված է Համաշխարհային բանկի վերլուծական հետազոտության մեջ:
Բանկի վերլուծաբանները նաև հստակեցնում են, որ «սոցիալ-տնտեսական կապերի ոչնչացումը երկրին ավելի մեծ վնաս է հասցրել, քան ենթակառուցվածքների ոչնչացումը»:
Նախկին հետազոտության համաձայն, մինչև պատերազմ Սիրիայի ՀՆԱ-ն կազմել է 60,2 միլիարդ, հիմա այդ ցուցանիշը չի գերազանցում 24 միլիարդը: