Արդարադատության նախարարն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին
Իրավունք
15:15 11/07/2017
Հայաստան

Արդարադատության նախարարն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 11-ին ընդունել է Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին:  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը բարձր է գնահատել միջազգային հեղինակավոր կառույցի ցուցաբերած բարձրորակ մասնագիտական օժանդակությունը՝ ուղղված Հայաստանի սահմանադրական օրենքների մշակմանը և ընդգծել  նման  հանդիպումների օգտակարությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի մի շարք դրույթներ՝ մասնավորապես անդրադառնալով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի առանձնահատկություններին, օրենսգրքի նախագծում Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների իրացմանը, դատական վիճակագրության վարմանը և այլ հարցերի:

Placeholder
Արդարադատության նախարարն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին