Երևանում կանցկացվի «Ոսկե ձայն-2017» 2-րդ միջազգային մրցույթը
Մշակույթ
13:40 12/07/2017
Հայաստան

Երևանում կանցկացվի «Ոսկե ձայն-2017» 2-րդ միջազգային մրցույթը

Հուլիսի 14-16-ը Հայաստանում կանցկացվի «Ոսկե ձայն-2017» 2-րդ միջազգային մրցույթը: Լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպիչներից «Տենոր» ասոցիացիայի նախագահ Կարեն Զոհրաբյանն ասաց, որ մրցույթին մասնացելու է 26 մարդ Հայաստանից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Վրաստանից, Ուկրաինայից: 

Մրցույթին մասնակցում են  8-12, 13-17, 18-22, 23-27, 28-38 տարիքային խմբերը:

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանի խոսքով, այս մրցույթն առանձնանում է  վոկալ արվեստի բազմաժանրությամբ, ընդգրկված է դասական, էստրադային-ջազային, ժողովրդական երգեցողության ժանրերը:

«Այս մրցույթը հնարավորություն է տալիս մանուկների, պատանիների, երիտասարդների հայտնաբերմանը, նրանց ներուժի մոնիթորինգին, վոկալ-կատարողական արվեստի զարգացմանը»,- նշեց նա:

«Ոսկե ձայն-2017» միջազգային մրցույթի ԱՄՆ-ից մասնակից Սոնա Նալբանդյանն ասաց, որ մրցույթին մասնակցում է իր դասախոսի՝ Անուշ Գալստյանի խորհրդով: Հանդես է գալիս դասական, ժողովրդական ժանրում, բայց ցանկանում է շարունակել օպերային ժանրում: 

Նա առաջին անգամ չէ Հայաստանում և ամեն անգամ, իր խոսքով, մեծ տպավորություններով է վերադառնում ԱՄՆ:

«Այստեղ մարդիկ լավն է, բարի են, սրտանց են», -ասաց Սոնան: 

Մրցույթի ժյուրիի անդամ, Կոնսերվատորիայի ջազային ամբիոնի դոցենտ, դասախոս Արմանուշ Հակոբյանը խոսելով ընդհանրապես մրցույթների մասնակցության մասին, նշեց, որ իր ուսանողներն ամեն մրցույթից հետո կարծես տասը քայլ առաջ են գնում, ոգևորվում են:

«Մրցույթներն օգնում են երիտասարդների կուլտուրայի աճին, նրանց զարգացմանը»,- ընդգծեց Արմանուշ Հակոբյանը:

Placeholder
Երևանում կանցկացվի «Ոսկե ձայն-2017» 2-րդ միջազգային մրցույթը