Մոսկվայում մասայական թունավորում է գրանցվել
Աշխարհում
16:47 12/07/2017
Տարածաշրջան

Մոսկվայում մասայական թունավորում է գրանցվել

Մոսկվայի 10 բնակիչ թունավորման նշաններով տեղափոխվել է հիվանդանոց: Ռուսական աղբյուրի փոխանցմամբ, նրանք թունավորվել են բալից, որը գնել են փողոցից՝ մետրոյի «Ունիվերսիտետ» կայարանի հարևանությամբ:

Տուժածներից 53-ամյա կինը պատմել է, որ կես կգ բալն ուտելուց հետո սրտխառնոց է ունեցել, կորցրել է գիտակցությունը: Շտապ օգնության մեքենայով նրան հիվանդանոց են հասցրել:

Բժւշկները նշել են, որ հիմա Ռուսաստանի մայրաքաղաքում բալից թունավորումների աճ է նկատվում, եղել են նաև մահվան ելքով դեպքեր:

 

Placeholder
Մոսկվայում մասայական թունավորում է գրանցվել