Վճռաբեկ դատարանի նախագահը դիմել է Էթիկայի հանձնաժողով. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:19 12/07/2017
Հայաստան

Վճռաբեկ դատարանի նախագահը դիմել է Էթիկայի հանձնաժողով. «Հրապարակ»

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր, կաշառքի մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի գործունեության հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վերջերս մի քաղաքացի դիմել է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝ ներկայացնելով մի պարտավորագիր, որը գրել է Իշխան Բարսեղյանը։ Քաղաքացին նշել է, որ իր օգտին Բարսեղյանը վճիռ էր կայացրել գումարի դիմաց, հակառակ կողմը դիմել էր վերաքննիչ,  և վճիռը բեկանվել էր։

«Եվ երբ գումար տվողները գնացել էին դատավորի մոտ, վերջինս պարտավորագիր էր գրել, թե խոստանում է կարգավորել այդ հարցերը վճռաբեկում, այլապես կվերադարձնի գումարը։ Եվ, ահա, այս գրությունն ու կից փաստաթղթերը ներկայացրել են Մկրտումյանին, ով դիմել է էթիկայի հանձնաժողովին։ Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի  և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը հաստատեց մեր տեղեկությունը․ «Ունենք նման դիմումատու, նյութերն ուղղվել են դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական  և էթիկայի հանձնաժողով»։ Հիշեցնենք, որ այս դեպքերից շատ առաջ Մկրտումյանն ուզում էր ազատել Իշխան Բարսեղյանին՝ նրան առաջարկել էին դիմում գրել, կամովին հեռանալ, հրաժարվել էր»,-գրել է թերթը։

Placeholder
Վճռաբեկ դատարանի նախագահը դիմել է Էթիկայի հանձնաժողով. «Հրապարակ»