Արաբո Իսպիրյանն ամուսնանում է Գեղարքունիքի նախկին մարզպետի դստեր հետ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:10 12/07/2017
Հայաստան

Արաբո Իսպիրյանն ամուսնանում է Գեղարքունիքի նախկին մարզպետի դստեր հետ. «Հրապարակ»

Օգոստոսի 10-ին կայանալու է հայտնի երգիչ Արաբո Իսպիրյանի՝ Ներսիկ Իսպիրյանի որդու հարսանիքը։ Արաբոն իր ապագա տիկնոջը «բացահայտեց» վերջին համերգներից մեկի ժամանակ՝ հրապարակավ ամուսնության առաջարկ անելով։

«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ նա Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի դուստրն է։ Իսպիրյանները ցանկանում են, որ տոնախմբության վայրը լինի բացօթյա, նախնական տեղեկություններով՝ Վահագնի թաղամասում, սակայն հնարավոր է վայրը փոխվի։

 

Placeholder
Արաբո Իսպիրյանն ամուսնանում է Գեղարքունիքի նախկին մարզպետի դստեր հետ. «Հրապարակ»