UWW-ի վարկանիշային աղյուսակում ազատ ոճի երեք հայ ըմբիշ կա
Սպորտ
15:26 12/07/2017
Հայաստան

UWW-ի վարկանիշային աղյուսակում ազատ ոճի երեք հայ ըմբիշ կա

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է ազատ ոճի ըմբիշների թարմացված վարկանիշային աղյուսակը:

ՀԱՕԿ պաշտոնական էջի փոխանցմամբ, ցանկում ընդգրկված է Հայաստանի հավաքականի երեք ըմբիշ, որոնք բրոնզե մեդալ էին նվաճել Եվրոպայի առաջնությունում:

Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) բարձրացել է մի քանի հորիզոնականով և այժմ 12-րդն է: Գրիգոր Գրիգորյանը նույնպես բարելավել է իր դիրքերը: Նա 10-րդ տեղում է: Լևան Բերիանիձեն (125 կգ) շարունակում է մնալ 6-րդը:

Այժմ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը:

Placeholder
UWW-ի վարկանիշային աղյուսակում ազատ ոճի երեք հայ ըմբիշ կա