2024 թ. և 2028 թ. Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքները
Սպորտ
10:00 12/07/2017
Աշխարհ

2024 թ. և 2028 թ. Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքները

Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ 2024 թ. և 2028 թ. ամառային Օլիմպիական խաղերն անցկացվելու են Փարիզում և Լոս Անջելեսում: Բի-Բի-Սի-ն գրում է, թե այդ քաղաքներից որը կընդունի առաջինը, կհայտարարվի միայն սեպտեմբերին:

«Օլիմպիադա-2024»-ին հավակնում էին նաև Համբուրգը, Բուդապեշտը և Հռոմը:

Փարիզն ու Լոս Անջելեսն իրենք պետք է իրար մեջ համաձայնության գան հերթականության հարցում: Վերջնական ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին ՄՕԿ-ի 131-րդ նիստի ժամանակ:

Երկու քաղաքում էլ արդեն անցկացվել են Օլիմպիական խաղեր. Փարիզն ընդունել է 1990 և 1920 թվականների Օլիմպիադաները, Լոս Անջելեսը՝ 1932 և 1984 թվականների:

Հիշեցնենք, առաջիկա՝  2020 թ. Օլիմպիական խաղերն անցկացվելու են Տոկիոյում:

Placeholder
2024 թ. և 2028 թ. Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքները