Կանադայում ՀՀ  նախկին դեսպանը  ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ կնշանակվի. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:19 13/07/2017
Հայաստան

Կանադայում ՀՀ նախկին դեսպանը ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ կնշանակվի. «Հրապարակ»

Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից երեկ ազատված Արմեն Եգանյանին պաշտոն կտան։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նա նշանակվելու է ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ։

«Այդ պաշտոնը զբաղեցնում էր Վարդան Ասոյանը, ով նշանակվեց Ռոստովում ՀՀ հյուպատոս՝ փոխարինելով Արարատ Գոմցյանին։ Պետական արարողակարգի պետը նստում է ԱԳՆ-ում, ունի բազմաթիվ աշխատակիցներ և կազմակերպում է պաշտոնյաների միջոցառումները, հյուրերի ընդունելությունները։

Նշենք, որ Արմեն Եգանյանը 2011թ․ նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան, մինչ այդ ԱԳՆ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Նրան դեսպանի պաշտոնում փոխարինել է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՄԻԱԿ խորհրդի և քարտուղարության անդամ Լևոն Մարտիրոսյանը: Նա ՌԴ-ում հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն է»,-հավելել է թերթը։

Placeholder
Կանադայում ՀՀ նախկին դեսպանը ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ կնշանակվի. «Հրապարակ»