Չինական կորպորացիան ցանկանում է ներդրումներ իրականացնել շինարարության և էներգետիկայի ոլորտներում
Տնտեսություն
18:37 13/07/2017
Հայաստան

Չինական կորպորացիան ցանկանում է ներդրումներ իրականացնել շինարարության և էներգետիկայի ոլորտներում

Չինաստանի մեքենաշինական կորպորացիայի՝ Երևան ժամանած պատվիրակությունը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին ներկայացրել է ընկերության հիմնական գործունեությունը շինարարության և էներգետիկայի ոլորտներում՝ էլեկտրակայանների, ջերմակայանների, ջրակայանների, շենքերի և ճանապարհների կառուցում և շինարարություն։

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,  China Machinery Engineering Corporation-ի ներկայացուցիչ Ջեյմս Դոնգը Սուրեն Կարայանին հայտնել է, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում խոշորածավալ ներդրումներ իրականացնելով։

Նախարար Սուրեն Կարայանը պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի ճանապարահաշինության և էներգետիկայի ոլորտում ներդրումներ իրականացնելու հեռանկարները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակյանը ընկերության ուշադրությանը կներկայացնի Հայաստանի խոշոր ներդրումային ծրագրերի մանրամասները, և ներդրումների իրականացման հետագա քայլերի քննարկման նպատակով նախարարությունը մշական կապի մեջ կլինի ներդրողների հետ։

Placeholder
Չինական կորպորացիան ցանկանում է ներդրումներ իրականացնել շինարարության և էներգետիկայի ոլորտներում