Դպրոցների կառավարման համակարգում արմատական փոփոխության կարիք կա. նախարար
Կրթություն, գիտություն
14:53 13/07/2017
Հայաստան

Դպրոցների կառավարման համակարգում արմատական փոփոխության կարիք կա. նախարար

Դպրոցների կառավարման համակարգում արմատական փոփոխության անհրաժեշտություն կա: Այս մասին այսօր կառավարության նիստից հետ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով դպրոցներում ազգակցական կապերին:

Նախարարը հիշեցրեց, որ արդեն ընդունվել է կառավարության կարգ, որով կբացառվեն դպրոցներում ազգակցական կապերի երևույթները:

«Խոսքը չի վերաբերում գյուղական դպրոցին, որտեղ տնօրենի աղջիկը ուսուցչուհի է: Խոսքը վերաբերում է ադմինիստրատիվ համակարգին և ուղղակի ենթակայությանը: Այսինքն, եթե դպրոցի տնօրեն է, իր ուղիղ ենթակայության վարչական աշխատանքի մեջ չպետք է բարեկամներ լինեն` այգեպան, վարորդ, տեղակալներ և այլն», - ասաց նա՝ հավելելով, որ շատ դպրոցներում կան նման երևույթներ:

Placeholder
Դպրոցների կառավարման համակարգում արմատական փոփոխության կարիք կա. նախարար