Հանրային տրանսպորտի ուղեվարձը, հնարավոր է, թանկանա. ՀԺ
Օրվա մամուլ
09:12 13/07/2017
Հայաստան

Հանրային տրանսպորտի ուղեվարձը, հնարավոր է, թանկանա. ՀԺ

Այս օրերին լուրեր են պտտվում, որ  սեպտեմբերից Երևանում բարձրանալու է հանրային  տրանսպորտի  ուղեվարձը:  Ընդ որում, ըստ նույն լուրերի,  սկզբում թանկացումը նախատեսվել է  օգոստոսին,  ներքին զորքերին հանձնարարվել է հետաձգել  արձակուրդները՝  կանխատեսվող հանրային լարվածության  պատճառով: Հետո սակայն գործընթացը հետաձգվել է մինչև սեպտեմբեր:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի  վարչության պետ  Արթուր Գևորգյանը, «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում  անդրադառնալով հարցին,  հերքել է, որ  սեպտեմբերին սակագնի  փոփոխություն է սպասվում:  Բայց թե ինչ կլինի ավելի ուշ՝ բարեփոխումների գործընթացի ավարտի արդյունքում,  նա դժվարացել է կանխատեսել:

Ինչպես հայտնի է, միջազգային խորհրդատուին՝  անգլիական «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» ընկերությանը պատվիրվել էր ուսումնասիրել, մշակել  երթուղային նոր ցանց և ներկայացնել  առաջարկների ամբողջական փաթեթ: Դա նախատեսված էր հունիսին:  Քաղաքապետարանից հստակ չեն տեղեկացնում՝  միջազգային խորհրդատուն ինչ առաջարկներ է ներկայացրել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder