Մեկնարկում է «Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարը
Տնտեսություն
18:45 13/07/2017
Հայաստան

Մեկնարկում է «Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարը

Հուլիսի 13-ից 22-ը Սևան քաղաքում կանցկացվի «Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարը:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ 16-րդ կարգի մրցաշարին կմասնակցի տասը շախմատիստ (9 տուր, շրջանաձև մրցակարգ): Այսօր Սևանում կկայանա բացման արարողությունը, իսկ առաջին տուրը կխաղացվի հուլիսի 14-ին:

Մասնակիցների կազմը հետևյալն է՝ Բասսեմ Ամին (Եգիպտոս), Դանիիլ Դուբով (ՌԴ), Իգոր Կովալենկո (Լատվիա), Մարտին Կրավցիվ (Ուկրաինա), Դարիուշ Շվերց (Լեհաստան), Թամիր Նաբատի (Իսրայել), Սամվել Տեր-Սահակյան, Հովհաննես Գաբուզյան, ՄանուԷլ Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան (բոլորն էլ` Հայաստան):

 

Placeholder
Մեկնարկում է «Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարը