Արթուր Աբրահամ- Քրիս Յուբենկ մենամարտը՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում
Սպորտ
13:34 13/07/2017
Հայաստան

Արթուր Աբրահամ- Քրիս Յուբենկ մենամարտը՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի և  բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի առաջիկա մենամարտը կկայանա հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը՝ ժամը 01:00-ին: Երկրպագուները մենամարտին կկարողանան հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում: Բռնցքամարտիկները կխաղարկեն IBO տիտղոսը:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը մենամարտեց 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկի հետ և հաղթանակ տարավ:

Արթուր Աբրահամը, անդրադառնալով սպասվելիք մենամարտին, նշել է. «Ես հաղթեցի իմ վերջին երկու մարտերը, սա կլինի 3-րդը: Ես վստահաբար պատրաստվում եմ հաղթանակի»:

 

Placeholder
Արթուր Աբրահամ- Քրիս Յուբենկ մենամարտը՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում