Բրազիլիայի նախկին նախագահը դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման
Իրավունք
09:47 13/07/2017
Աշխարհ

Բրազիլիայի նախկին նախագահը դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով կոռուպցիայի գործով:

Բի-Բի-Սի-ն գրում է, որ նա և կինը մեղադրվում են  hանգստավայրային Գուարուժա քաղաքում իրենց շքեղ տունը չհայտարարագրելու  և OAS շինարարական ընկերությունից անօրինական  747,8 հազար դոլար ստանալու մեջ:

Ռիա նովոստին նշում է, որ նրա դեմ ընդհանուր առմամբ, կոռուպցիոն 5 մեղադրանք է առաջադրվել:

Նախկին նախագահի փաստաբանները մտադիր են բողոքարկել դատարանի վճիռը: Մինչ գործի քննությունը՝ նա կգտնվի ազատության մեջ:

Դա Սիլվան պնդում է, որ ինքն անմեղ է, և հերքում անօրինական գործողություն կատարելու մեղադրանքը։ Նա իր դեմ հարուցած քրեական գործը սարքած է համարում՝ իր քաղաքական ընդդիմադիրների կողմից:

Նախկին նախագահը 19 տարով զրկված է ցանկացած պետական գործով զբաղվելու հնարավորությունից: 
 

Placeholder
Բրազիլիայի նախկին նախագահը դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման