Կանադացի ռեժիսորը չի բացառում մի օր Հայաստանում ֆիլմ նկարահանելու հնարավորությունը
Մշակույթ
15:22 13/07/2017
Հայաստան

Կանադացի ռեժիսորը չի բացառում մի օր Հայաստանում ֆիլմ նկարահանելու հնարավորությունը

Կանադացի ռեժիսոր  Սոֆի Գուայետի   «Դեռ մութ, դեռ լույս» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի  մրցույթում: Այն այս տարի Ռոտերդամի  միջազգային կինոփառատանում արժանացել է  «Պայծառ ապագա» մրցույթի գլխավոր մրցանակին:

«Ամենակարևոր բաներից մեկն այն է, որ ֆիլմը ստեղծելիս ես անկախ եմ: Անկախ լինելը երբեմն կարող է դժվար լինել, բայց նաև հնարավորություն է տալիս անել այն, ինչ դու ուզում ես»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սոֆի Գուայետիը:

Ֆիլմը նկարահանվել է երեք երկրում, 17 օրվա ընթացքում: Ռեժիսորի ներկայացմամբ, այն հույսի,  հավատի, դեպի ապագա նայելու մասին է. «Ֆիլմը ստեղծելիս ամենամեծ շարժիչ ուժն այն է, որ երբեմն կյանքում անձնական, աշխատանքային, պրոֆեսիոնակ տեսանկյունից լինում են հուսահատության պահեր և ինչքանո՞վ է հնարավոր, որ մարդը,  չնայած այն ամենին, ինչ եղել է անցյալում, հույսը չկորցնի, ուժ գտնել իր մեջ, գտնի նոր ուղիներ»: 

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է մի օր Հայաստանում ֆիլմ նկարահանեք, նա ասաց. «Սիրում եմ ճանապարհորդել: Բաց եմ ամբողջ աշխարհի համար: Ինչու ոչ, հնարավոր է մի օր ֆիլմ նկարահանեմ նաև Հայատսանում, Վրաստանում, այլ երկրներում: Այս տեսանկյունից սահմանափակումներ ինձ համար չկան»:

Խոսելով փառատոներին մասնակցելու մասին, կանադացի ռեժիսորն ասաց, որ փառատոներն առաջին օգնողն ուժն են, որ կինոնկարը գտնի իր հանդիսատեսին:

«Շատ կարևոր է փառատոնային ճանապարհը: Ամեն փառատոնին մասնակցությունը, նոր հանդիսատես գտնելու, ֆիլմդ ներկայացնելու հնարավորություն է տալիս»,- նշեց Սոֆի Գուայետը:

«Դեռ մութ, դեռ լույս»  ֆիլմի մասին
Ամերիկյան մայրցամաքից  մինչև Ասիա՝ տարբեր սերունդներ ու մշակույթ ներկայացնող  երեք հերոսներն իրենց կյանքի շրջադարձային փուլում են: Նրանց փնտրտուքի բանալին հավանաբար իրենց երազներում է թաքնված... Այս նուրբ ֆիլմն իր գիշերային բանաստեղծականությամբ, մելամաղձով ու հումորով ափսոսանքի և գոյութենական անձկության զգացում է ծնում:
 

 

Placeholder
Կանադացի ռեժիսորը չի բացառում մի օր Հայաստանում ֆիլմ նկարահանելու հնարավորությունը