«Արդեն պետք է սկսել Արցախի ճանաչման գործընթացը». Եվրախորհրդարանի  պատգամավոր. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:15 14/07/2017
Հայաստան

«Արդեն պետք է սկսել Արցախի ճանաչման գործընթացը». Եվրախորհրդարանի պատգամավոր. «Ժողովուրդ»

«Ժամանակն է, որ Եվրոպական միության երկրները սկսեն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում  նման տեսակետ է հայտնել  Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր  Յարոմիր Շտետինան:

«Իհարկե այդ կոնֆլիկտը պետք է լուծել  միայն խաղաղ ճանապարհով,  և որքան հնարավոր է շուտ, քանի որ մահանում են անմեղ մարդիկ, մահանում են անդրբեջանցիներ, մահանում են հայեր:  Ես կարծում եմ, որ պատմական ճշմարտությունը  Հայաստանի և Արցախի կողմն է: Եթե այս հարցում նրանց չաջակցենք,  ապա նշանակում է չընդունել Հարավային Կովկասի  պատմական ձևով բաժանումը, սակայն նման բան չենք կարող թույլ տալ: Ես մեկ խնդիր եմ տեսնում, Արցախն արդեն 20 տարուց ավելի է, ինչ առանձին պետություն է, չնայած այն դեռ ոչ ոք չի ճանաչել, նույնիսկ Հայաստանը: Չնայած դրան Արցախն ունի իր առանձին քաղաքականությունը, ժողովրդավարական համակարգը, հաջողակ տնտեսությունը: Արցախն իրավամբ առանձին պետություն է և ես կարծում եմ որ արդեն պետք է  սկսել Արցախի ճանաչման գործընթացը»,-ասել է նա:

Placeholder
«Արդեն պետք է սկսել Արցախի ճանաչման գործընթացը». Եվրախորհրդարանի պատգամավոր. «Ժողովուրդ»