Քաղաքական գործիչներից ով որտեղ է հանգստանալու. «Փաստ»
Օրվա մամուլ
09:13 14/07/2017
Հայաստան

Քաղաքական գործիչներից ով որտեղ է հանգստանալու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը քաղաքական գործիչներից փորձել է պարզել, թե այս տարի որտեղ են հանգստանալու։

«Փաստ»-ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ  այս տարի նույնպես մեկնելու է Հունաստան։

«Միակ հանգիստը ինձ համար դա ծովափնյա հանգիստն է, բացառապես Միջերկրական ծովը»,-հավելել է  վերջինս։

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նշել է, որ դեռևս անորոշ է կհանգստանա, թե ոչ, քանի որ  բավականին գործ կա։ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշել է, որ դեռ չի որոշել, թե առհասարակ կմեկնի հանգստի, թե՝ ոչ։

«Եթե հանգստի մեկնենք, կրկին կգնանք Վրաստան»,-նշել է Մարուքյանը։

Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ նշել է, որ ամռանը ոչ մի տեղ չի գնալու հանգստանալու։

«Ամենահավանականը, որ կարող է  Երևանից մի քանի օրով մեկնեմ, կգնամ Ստեփանավան»,-հավելել է վերջինս։

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը նշել է, որ ամառը Երևանում է անցկացնելու, իսկ հանգիստը նախընտրում է նվիրել ընթերցանությանը։

 

Placeholder
Քաղաքական գործիչներից ով որտեղ է հանգստանալու. «Փաստ»