Մխիթարյանը՝ «կորած-մոլորված»  Լոս Անջելոսում
Սպորտ
15:57 14/07/2017
Հայաստան

Մխիթարյանը՝ «կորած-մոլորված» Լոս Անջելոսում

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է լուսանկար՝ բրիտանացի հայտնի դերասան Դոմինիկ Մոնոգանի ( Dominic Monaghan) հետ։ Վերջինս հայտնի է «Մատանիների տիրակալը»  The Lord of the Ring  եռագրությունից ու «Կորուսյալները» (Lost)  հեռուստասերիալից։

Հենրիխ Մխիթարյանը՝ կատակաբանելով գրել է. «Կորած-մոլորված Լոսում՝ Դոմինիկ Մոնոգանի հետ։ Ընտիր էր Ձեզ հանդիպելը»։

 

Placeholder
Մխիթարյանը՝ «կորած-մոլորված» Լոս Անջելոսում