Ծագումով հնդիկ գրողը տպավորված է հայ ընթերցողի ճաշակով և ուզում է 2 տարի ապրել Հայաստանում
Մշակույթ
19:31 14/07/2017

Ծագումով հնդիկ գրողը տպավորված է հայ ընթերցողի ճաշակով և ուզում է 2 տարի ապրել Հայաստանում

Այսօր «Բյուրկրատ» գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ ծագումով հնդիկ, ամերիկացի ժամանակակից գրող Աբի Ալեքսանդրի «Գաղթականն ու այլախոհը» գրքի շնորհանդեսը։ Ինչպես գրողն ասաց Panorama.am -ի թղթակցի հետ զրույցում՝ այն  ինքը գրել է 11 ամսում։  Սա Աբի Ալեքսանդրի թվով 6-րդ ստեղծագործությունն է։ 

«Ինչպես այս գիրքը, այնպես էլ նախորդը՝ «Արմինեի սիրո համար»-ը , սերտ կապեր ունի Հայաստանի հետ։ Ես բազմաթիվ ընկերներ ունեմ Հայաստանում, ովքեր էլ կազմակերպել են այս շնորհանդեսը»,-նշեց նա։

Հնդիկ գրողը միաժամանակ հույս հայտնեց, որ ևս մեկ հայկական մոտիվներով գիրք կհեղինակի, սակայն որպեսզի այդ նպատակը իրականություն դառնա, պետք է ԱՄՆ խաղաղության կորպուսի կողմից համաձայնություն ստանա 2 տարով բնակություն հասատելու Հայաստանում ու կամավորական գործունեություն ծավալել։

Վերջում Աբի Ալեքսանդրը ընդգծեց, որ տպավորված է հայ ընթերցողի ճաշակով և ըստ նրա՝ Հայաստանում գրքասերները բավականին մեծ թիվ են կազմում։

Placeholder
Ծագումով հնդիկ գրողը տպավորված է հայ ընթերցողի ճաշակով և ուզում է 2 տարի ապրել Հայաստանում