Արցախի բարիքներից տաջիկները կզրկվեն
Տնտեսություն
16:17 14/07/2017
Տարածաշրջան

Արցախի բարիքներից տաջիկները կզրկվեն

Ադրբեջանն ու Տաջիկստանը պայմանավորվել են  Տաջիկստան Արցախի արտադրանքի ներմուծման ու վաճառքի արգելքի վերաբերյալ:

Այս մասին գրում է «Ռուսարմինֆո»-ն՝ մանրամասնելով, որ կողմերը հարցի շուրջ պայմանավորվել են Բաքվում անցկացված ադրբեջանա-տաջիկական միջկառավարական առևտրատնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում:

Ըստ աղբյուրի, Բաքուն և Դուշանբեն նաև պայմանավորվել են թույլ չտալ տաջիկական ընկերություններին Արցախում  որևէ տնտեսական գործունեություն ծավալել:

Այս տարվա փետրվարին Ադրբեջանը նման փաստաթուղթ ստորագրել էր Ուկրաինայի հետ:

Placeholder
Արցախի բարիքներից տաջիկները կզրկվեն