Ուկրաինուհիների մի ամբողջ սերնդի ճակատագիրը՝ «Տատրակի բույնը» ֆիլմում
Մշակույթ
16:36 14/07/2017
Հայաստան

Ուկրաինուհիների մի ամբողջ սերնդի ճակատագիրը՝ «Տատրակի բույնը» ֆիլմում

Ուկրաինացի ռեժիսոր Տարաս Տկաչենկոյի «Տատրակի բույնը» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի միջազգային խաղարկային ֆիլմերի  մրցույթում: Այն պատմում է ուկրաինուհիների մասին, ովքեր ստիպված  մեկնել են արտերկրում աշխատելու: 

Լրագրողների հետ հանդիպմանը ռեժիսորը պատմեց, որ ֆիլմի նկարահանումների ընթացքում մահացել է գլխավոր հերոսներից մեկի դերակատարը,  մինչև հիմա պատճառը դեռ հայտնի չէ, հավանաբար դժբախտ պատահար է եղել:

«Մենք ստիպված եղանք փոխել սցենարը: Ինձ թվում է՝ ֆիլմի այժմյան վերջաբանն ավելի հետաքրքիր է, քան այն, ինչ նախապես ծրագրվել էր»,- նշեց նա:

Հարցին՝ ինչպե՞ս հաջողվեց  ամենազբաղված, պահանջված դերասանուհուներից Ռիմա Զյուբինային ընդգրկել ֆիլմում, Տարաս Տկաչենկոն պատասխանեց, որ նա հայտնի է, սակայն  զբաղվածության մասին լուրերը չափազանցվածություն են: 

Ռեժիսորնն ասաց, որ ֆիլմում կան հերոսներ, որոնք դեռ մտածում են տուն վերադառնալու մասին, կան հերոսներ, որոնք խզել են իրենց կապերն իրենց հայրենիքի, արամատների հետ, քանի որ ցավ է պատճառում:

Պատասխանելով հարցին, թե այսօր ի՞նչն է պակասում ուկրաինական կինոյին, ռեժիսորն ասաց, որ պակասում է փորձը: Նրա խոսքով, առաջին քայլն անելուց հետո  չպետք է կանգ առնել:

«Ուկրաինական կինոյի նոր ալիքը պետք է հետաքրքրի լինի»,- ասաց Տ. Տկաչենկոն:

Նա նշեց, որ պետք է ժամանակակից թեմաներով, ժամանակակիցների մասին ֆիլմեր նկարահանել, ոչ թե պատմական թեմաներով: 

«Ուրախ եմ, որ այն ֆիլմերը, որոնք հիմա նկարահանվում են, մեր՝ ժամանակակիցների մասին է, դա նշանակում է, որ  հետաքրքիր ենք մենք մեզ: Եթե հետաքրքիր ենք մենք մեզ, նշանակում է,  որ սկսում ենք հետաքրքրել աշխարհին»,- ասաց ուկրաինացի ռեժիսորը:

Ֆիլմի մասին
Այս պատմության մեջ արտացոլված է ուկրաինուհիների մի ամբողջ սերնդի ճակատագիրը՝  նրանց, ովքեր ստիպված են արտերկրյա աշխատանքի մեկնել, որպեսզի հայրենիքում ավելի լավ ապագա ապահովեն իրենց ըտանիքներին: Բայց ֆինանսական ձեռքբերումների կողքին կորուստներն անձնական հարաբերություններում կարող են ավելի թանկ արժենալ:  Ուկրաինուհի Դարինկան Իտալիայում մի քանի տարի աշխատելուց հետո վերադառնում է տուն: Նա Իտալիա էր մեկնել իր աշխատանքով  Արևելյան Կարպատների Բուկովինա շրջանում ապրող ընտանիքին նեցուկ կանգնելու համար: Իսկ աշխատանքն իտալացի մի հարուստ փաստաբանի և նրա ծեր մորը խնամելն էր: Սա միայնակ գոյություն է՝  լիովին կախված  գործատուներից. ծեր կինը նրան արհամարհանքով է վերաբերվում, իսկ գործը շուրջօրյա է: Փողը Դարինկայի ընտանիքին հնարավորություն է տալիս խուսափել ծանր աղքատությունից: Այդ գումարով նրանք Կարպատյան լեռներ եկող զբոսաշրջիկների համար հյուրատուն են կառուցում: Շինարարությունը ամուսինն է անում, բայց անփույթ ու դանդաղ: Եվ մինչ Դարինկան արտասահմանում  փող էր վաստակում, ընտանիքը...

Placeholder
Ուկրաինուհիների մի ամբողջ սերնդի ճակատագիրը՝ «Տատրակի բույնը» ֆիլմում