Հրաչյա  Հարությունյանին  Հայաստան տեղափոխելու  գործընթացը ձգձգվում է. ՀԺ
Օրվա մամուլ
09:23 15/07/2017
Հայաստան

Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացը ձգձգվում է. ՀԺ

Ռուսաստանի դաշնության  Պոդոլսկի մոտակայքում 2013-ի հուլիսի 13-ին  տեղի ունեցած  ավտովթարի գործով  6.9 տարվա ազատազրկման դատապարտված  վարորդ Հրաչյա  Հարությունյանին  Հայաստան տեղափոխելու  գործընթացը ձգձգվում է:  Հարազատների հայտնած տեղեկությունը, թե Հարությունյանը Հայաստանին կփոխանցվի  հուլիսի 16-ին,  չի համապատասխանում իրականությանը:  Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասել են ՀՀ արդարադատության նախարարությունից: 

«Հուլիսի 16-ի տեղափոխման վերաբերյալ Հրաչյա Հարությունյանի կնոջ հայր  Վիկտոր Մարտիրոսյանի տված  տեղեկությունն  իրականությանը չի  համապատասխանում»,- ասել են ԱՆ-ից:  Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու  օրը դեռ  հայտնի չէ:

Հիշեցնենք, որ հայ վարորդին  հուլիսի 10-ի առավոտյան  Ռուսաստանի Տամբովի  մարզի N3  քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Մոսկվա:

Placeholder
Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացը ձգձգվում է. ՀԺ