Երևանում կտեղադրվեն զինված խմբավորման գործողությունների արդյունքում զոհված ոստիկանների հուշարձանները. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:43 15/07/2017
Հայաստան

Երևանում կտեղադրվեն զինված խմբավորման գործողությունների արդյունքում զոհված ոստիկանների հուշարձանները. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ զոհված ոստիկանների հիշատակին կտեղադրվեն հուշաքարեր։ Դրանք կլինեն ՊՊԾ գնդի տարածքում և այն տեղերում, որտեղ զոհվել են ոստիկանները։ Միջոցառումը կսկսվի երեկոյան, կմասնակցեն ոստիկանության բարձրաստիճան այրեր, զոհվածների հարազատները։

«Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործողության հետևանքով զոհվեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը։ Վիրավորվեց և հետագայում հիվանդանոցում մահացավ ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Ապա գնդի հարակից տարածքում ծառայություն իրականացնելիս, հենց մեքենայի մեջ սպանվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը»,-հավելել է թերթը։

 

 

 

 

Placeholder
Երևանում կտեղադրվեն զինված խմբավորման գործողությունների արդյունքում զոհված ոստիկանների հուշարձանները. «Հրապարակ»