Քննարկվել են Իրանի և ԵՏՄ անդամ պետությունների միջև ազատ առևտրի գոտու ձևավորման հարցեր
Տնտեսություն
12:09 15/07/2017
Հայաստան

Քննարկվել են Իրանի և ԵՏՄ անդամ պետությունների միջև ազատ առևտրի գոտու ձևավորման հարցեր

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 13-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, նիստի ընթացքում քննարկվել են  ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության  խորացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ Իրանի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ձևավորման արդիական հարցեր:

Խորհրդի նիստի ընթացքում ԵԱՏՀ կոլեգիայի անդամ (նախարար) տիկին Կարինե Մինասյանի կողմից ներկայացվել են մի շարք հարցեր, որոնք ճանաչվել են որպես սահմանափակումներ՝ այդ թվում  ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում ազգային և միջազգային վարորդական թույլտվությունների, էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման բացակայության, ինչպես նաև ԵԱՏՄ մաքսային տարածք ապրանքների ներմուծման սահմանային կետերի վերաբերյալ հարցեր:

Քննարկման արդյունքում Խորհուրդը հանձնարարել է ԵՏՀ Կոլեգիային վերոնշյալ սահմանափակումները ներառել պաշտոնական սահմանափակումների ցուցակում: Դրա արդյունքում ԵՏՀ Կոլեգիան պետք է մշակի ճանապարհային քարտեզ, որը կներկայացնի միջկառավարական խորհրդին:

Placeholder
Քննարկվել են Իրանի և ԵՏՄ անդամ պետությունների միջև ազատ առևտրի գոտու ձևավորման հարցեր