Սուրեն Կարայանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է
Տնտեսություն
15:03 15/07/2017
Հայաստան

Սուրեն Կարայանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։

Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, նախարարը  ծանոթանում է մարզի տնտեսական և զբոսաշրջային ծրագրերին։ Այս պահին Սուրեն Կարայանը շրջայց է կատարում «Սյունիք ֆուդ» գործարանի շինհրապարակում, որն այս տարի կսկսի գործունեությունը։ Ընկերությունը վերջերս մաքսատուրքից ազատման արտոնություն ստացավ Կառավարության կողմից։

Նախարարի այսօրվա օրակարգում է նաև այցելություն Ազատ տնտեսական գոտի, Մեղրու պահածոների գործարան։

Placeholder