Սևան Նիշանյանը փախել է բանտից ու լքել Թուրքիան. ԶԼՄ-ներ
Իրավունք
10:00 15/07/2017
Աշխարհ

Սևան Նիշանյանը փախել է բանտից ու լքել Թուրքիան. ԶԼՄ-ներ

Թուրքական հաղորդագրությունների համաձայն, պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանի փախել է բանտից ու լքել Թուրքիան։ Այս մասին գրում  armenianweekly.com-ը: Գրողի միկրոբլոգում հայտնվել է հետևյալ հաղորդագրությունը․ «Թռչնակը թռավ։ Նույնն եմ մաղթում 80 միլիոն մնացողներին»:

Նիշանյանը Habertürk գործակալության հետ հեռախոսազրույցում հաստատել է այդ  հաղորդագրությունները, բայց հրաժարվել է մանրամասնել՝ երբ և ինչպես է հաջողվել փախնել:
 

Որոշ հաղորդագրությունների համաձայն, Նիշանյանին թույլ է տրվել երեք ամիսը մեկ մեկ օրով դուրս գալ բանտից, և նա վերջին թույլտվության ժամանակ դուրս է եկել և չի վերադարձել:

Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում գտնվող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր ավելի քան 11 տարվա ազատազրկման և 2014թ հոկտեմբեր ամսից գտնվում է բանտում: Սակայն շատ մտավորականների համոզմամբ նրանք բանտարկելու հիմնական պատճառը իր հեղինակած «Սխալ հանրապետություն» գիրքն է, որում Նիշանյանը համարձակվում է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը:

 

Placeholder
Սևան Նիշանյանը փախել է բանտից ու լքել Թուրքիան. ԶԼՄ-ներ