Գերմանացի կինոռեժիսոր. Երևանում գտնվելը տարվա ամենագեղեցիկ պահերից մեկն է
Մշակույթ
13:22 15/07/2017
Հայաստան

Գերմանացի կինոռեժիսոր. Երևանում գտնվելը տարվա ամենագեղեցիկ պահերից մեկն է

Գերմանացի կինոռեժիսոր Ֆրեդ Քելեմենն արդեն երրորդ անգամ է Հայաստանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում: «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում ընդգրկված է ռեժիսորի «Սարաևոյի սգերգեր» ֆիլմը:

«Սիրում եմ այս փառատոնը, միշտ գեղեցիկ ժամանակ եմ անցկացնում այստեղ, որն, իհարկե, կապված է մարդկանց, երկրի, հյուրասիրության հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆրեդ Քելեմենը:

Նա նշեց, որ «Ոսկե ծիրան»-ը եզակի փառատոներից է, որ այդքան ջերմացնում է հոգին:

«Նույնիսկ երբ հետ ես վերադառնում, արդյունդ դեռ շարունակում է եռալ»,- նշեց գերմանացի կինոգործիչը՝ հավելելով, որ Երևանում գտնվելու ժամանակաշրջանը տարվա ամենալավ, ամենագեղեցիւկ պահերից մեկն է:

Ֆիլմի մասին՝
Ֆիլմ-եռապատում է՝ բաղկացած  «Կապույտ բալլադ սիրահարների համար», «Կապույտ կրկներգ ողջ մնացածների համար» զույգ պատմությունից և «Կապույտ սաղմոս գայլերի համար» վավերագրական միջնամասից: Այս ամենը միախառնվում է՝ ստեղծելով Սարաևո քաղաքում ծավալվող կյանքի համապարփակ խճանկար: Կինոխցիկը հետևում է տարբեր հերոսների և միահյուսվում նրանց հույսի ու հուսահատության, սիրո ու մահվան կինեմատոգրաֆիկ շուրջպարին և արժանապատիվ կյանքի ձգտումներին:         
 

Placeholder
Գերմանացի կինոռեժիսոր. Երևանում գտնվելը տարվա ամենագեղեցիկ պահերից մեկն է