Մահացել է «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր դերասան Մարտին Լանդաուն
Մշակույթ
11:00 17/07/2017
Աշխարհ

Մահացել է «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր դերասան Մարտին Լանդաուն

ԱՄՆ-ում 89 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Մարտին Լանդաուն, ով արժանացել է «Օսկար» մրցանակի «Էդ Վուդ» ֆիլմում մարմնավորած դերի համար: tmz.com-ը գրում է, որ նա մահացել է հիվանդանոցում: Մահվան պատճառը եղել են «անսպասելի բարդությունները»:

Մարտին Լանդաուն ճանաչում է ձեռք բերել շնորհիվ «Առաքելությունն անհնարին է» սերիալի, «Տիեզերք 1999» ֆիլմերի, որոնք նկարահանվել են 1960-1970-ականներին: 1968 թվականին նա արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի:

Placeholder
Մահացել է «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր դերասան Մարտին Լանդաուն