Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շվեյցարիայի Ժնև քաղաքում ավարտվել է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի երրորդ փուլը: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, 6 միավորով մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել Թեյմուր Ռաջաբովը:
Ալեքսանդր Գրիշչուկը և Յան Նեպոմնյաշչին առաջատարից հետ են մնացել կեսական միավորով և կիսել են 2-3-րդ տեղերը: Մրցաշարի վերջին տուրում հաղթանակ տոնած Լևոն Արոնյանը 4.5 միավորով կիսել է 11-14-րդ հորիզոնականները:
Placeholder