Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունենում հիշատակի միջոցառում՝ նվիրված սպանված ոստիկաններին
Այսօր Երևանի Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության պարեկապահակային պահպանության գնդի տարածքում, գնդի՝ զինված խմբի կողմից գրավումից մեկ տարի անց, կազմակերպվել է միջոցառում՝ ի հիշատակ այդ օրերին զոհված ոստիկաններ գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի և ոստիկանության ավագ Գագիկ Մկրտչյանի:
ՊՊԾ գնդի մոտ են զոհված ոստիկանների հարազատները, ընտանիքի անդամները, սովորական քաղաքացիներ: Այստեղ է նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան ոստիկաններ: ՊՊԾ գնդի մուտքի մոտ տեղադրված հուշաքարին ծաղիկներ են դնում, մոմավառություն է կատարվում:



.jpg)




