«Ավան», «Նորք» և «Նուբարաշենի»  հոգեբուժարանները  կմիացնեն իրար. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:25 18/07/2017
Հայաստան

«Ավան», «Նորք» և «Նուբարաշենի» հոգեբուժարանները կմիացնեն իրար. «Ժողովուրդ»

Օպտիմալացման գործընթացը հիմա էլ հասել է հոգեբուժարաններին:  ՀՀ առողջապահության նախարարությունը  պատրաստվում է առաջիկայում  Երևանի 3՝ «Ավան», «Նորք» և «Նուբարաշենի»  հոգեբուժարանները  միացնել իրար:  Այս քայլին ԱՆ-ն գնում է  գումարներ խնայելու նպատակով:

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է՝ օպտիմալացման արդյունքում  տարեկան կտնտեսվի շուրջ  300 մլն դրամ: Մինչ առողջապահության նախարարությունից հավաստիացնում են, որ  միացման արդյունքում կբարելավի  հոգեբուժական ծառայությունը,  կտնտեսվեն ֆինանսական  միջոցները,  «Նորք» հոգեբուժական կլինիկայի  փոխտնօրեն  Վաղինակ Հովհաննիսյանը հակառակն է պնդում:

Նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցյում հայտարարել է, որ  հոգեբուժարանների օպտիմալացման արդյունքում  բնականաբար առաջին տուժողը հիվանդն է լինելու:  Թեև նրա համոզմամբ,  կրճատումներն անխուսափելի կլինեն:  Ի դեպ հոգեբուժարանների միացման արդյունքում , հավանաբար, ֆինանսական մուտքերն ու ելքերը  կտնօրինվեն «Նուբարաշեն»  հոգեբուժարանի  ղեկավարության կողմից:

Այսինքն ՝ «Նուբարաշենի» հոգեբուժարանի տնօրենը՝ առողջապահության նախկին  փոխնախարար  Գագիկ Միրիջանյանը,  կդառնա «սուպերտնօրեն»:

 

Placeholder
«Ավան», «Նորք» և «Նուբարաշենի» հոգեբուժարանները կմիացնեն իրար. «Ժողովուրդ»