Ռուհանին, ամենայն հավանականությամբ, նախապատվությունը կտա կոալիցիոն կառավարությանը. Իրանագետ
Քաղաքական
12:15 18/07/2017
Հայաստան

Ռուհանին, ամենայն հավանականությամբ, նախապատվությունը կտա կոալիցիոն կառավարությանը. Իրանագետ

«Օգոստոսի 5-ին տեղի կունենա Իրանի նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությունը: Իսկ մինչ այդ նախագահի թիմը զբաղված է նոր կառավարության ձևավորմանն առնչվող հարցերով»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։ 

Նրա խոսքով, դեռ նախընտրական քարոզչության ժամանակ Հ. Ռուհանին հայտարարել էր, որ կառավարության ներկայիս կազմը փոփոխության կենթարկվի, որտեղ հիմնականում ընդգրկված կլինեն երիտասարդները:

«Վերջին շրջանում Իրանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացներով պայմանավորված՝ Հասան Ռուհանին թերևս կփորձի պահպանողականների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել և փոխզիջման արդյունքում կոալիցիոն կառավարություն ձևավորել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ակնարկել է կառավարության մամլո խոսնակ Մոհամմադ Բաղեր Նոուբախթը»,- գրել է իրանագետը:

Placeholder
Ռուհանին, ամենայն հավանականությամբ, նախապատվությունը կտա կոալիցիոն կառավարությանը. Իրանագետ